Մայրենի

մայրենի

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:

1․ Թշնամի, բանակ. շրջապատել, քաղաք:

Թշնամու բանակը շրջապատել է քաղաքը:

2․ Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:

Արեգակի մայրամուտին պալատները կարմիր ներկեցին:

3․ Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:

Փախստականները բարձրացան ժայռերից մեկի վրա:

4․ Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:

Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ են փորել:

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ քանդվել էր։
«Բիբլիա» հայերեն «գիրք» է հայտնաբերվել։
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար հարևան էին։
Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները մարզվում են։
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը։
Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան թալանել էր։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Բառերի այն խումբը, որը միտք է արտահայտում կոչվում է նախադասություն:

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում: Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը: Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը:Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում:   Հենց դրանով են նրանք հետաքրքիր:Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ:Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները:Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:     

gabrielyanaram Մայրենի April 4, 2024  0 Comment

Հովհաննես Շիրազ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Առաջադրանքներ

Գեղեցիկ ընթերցի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր ծաղիկների անվանումները և դիտարկի՛ր, ինչպե՞ս են գրվում։

շուշան, Մանուշակ, վարդ,

Բացատրի՛ր հետևյալ բառերը։

խայտալ- Թռչկոտալ

ձյունաթույր- Սպիտակ, ճերմակ

նորաբույր-  թարմ բուրմունք ունեցող

հոգեթով-  թովող հմայող, հոգեգրավ

Բացատրի՛ր արտահայտությունները և գործածի՛ր դրանք նախադասություններում։

զմրուխտ հեքիաթ – կանաչ հեքիաթ

հոգնած աչքեր – փակվող աչքեր

ձյունաթույր շուշաններ, – սպիտակ շուշաններ

նորաբույր գարուն – նոր բույրով գարուն

Բնութագրի՛ր ստեղծագործության հերոսին։

Բանաստեղծության հերոսը շատ ուրախեր և բարի, նա ուրախացնում էր մարդկանց։

Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Ինձ այս հատվածը դուր է գալիս, քանի որ բանաստեղծության հերոսը ճամփորդում է և պատմում աշխարհի մասին։

gabrielyanaram Մայրենի April 2, 2024  0 Comment

379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
            Հեռանալիս ինքն իրեն ասաց.
            — Ոչի՛նչ, դեռ խակ է:
            Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը             դնում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով             խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Աղվեսի ծուլությունը

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով  խաղողի վազ տեսավ:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
— Ոչի՛նչ, դեռ խակ է:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:

380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

 Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին             գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր       ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող    անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատասխանեց.
            — Ո՜ւզ, ո՜ւզ:
            Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը     բերանին, եկավ մոտն ու ասաց.
            — Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
            Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:
Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
— Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
— Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն:
Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
           

381. Տրված նախադասություններից հնարավո՞ր է տեքստ ստանալ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Գարուն է. ծեր այգին մատղաշ սաղարթով է ծածկվել:

            Քաղաքի կողմից մութ մի ամպ էր լողում:

Անսխալ գիտելիքը մարդուն օգնում է, որ ճիշտ ապրի:

Նրա ցանկությունն անմիջապես կատարվեց:

Վախը կարելի է հաղթահարել:

Դուք իմ բարեկամներն եք, և բոլորդ այդ օրը իմ հյուրն եք լինելու:

Ոչ, քանի որ նախադասությունները տարբեր իրավիճակներ են ներկայացնում

382. Տեքստը կարդա՛ և՝
ա) նկարագրված հյուրանոցում տեղի ունեցած մի դեպք հորինի՛ր կամ այնտեղի մի օրվա մասին գրավոր պատմի՛ր:

Այդ շների հյուրանից մտավ մի կատու և բոլոր շները հարձակբվեցին այդ կտվի վրա
բ)Ձկների, փղերի կամ թռչունների հյուրանոց նկարագրի՛ր:

Ձկների ամբողջ հյուրանոցը ձուր է և բոլոր ձկները ապրում են իրենց կյանքը հասարակ ձևով, բայց կան ձկներ որոնց պետք չէ ջուր և նրանց համար մարդիկ սարքել են առանձ ջրի սենյակներ։

            Մի կղզում շների հյուրանոց կա: Դա երկհարկանի առանձնատուն է, որտեղ             առավելագույն հարմարավետությամբ միաժամանակ վաթսունհինգ շուն կարող           է ապրել: Հյուրանոցը մեկ, երկու և երեք սենյականոց համարներ ունի:        Նախասրահում շների համար վարսավիրանոց կա, անասնաբուժական կետ,          ռեստորան, սրճարան՝ դարձյալ շների համար:

383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) առնետի անունից,
բ) հոգևորականի անունից:

            Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի   մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
            Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն      առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ           ինքը տանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ իրեն. վերջը ընկերացել են:
            Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է, վառվող վարագույրները, գլխի է ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

Իմ անունը Առնետ է։
Մի պահ ես անընդհատ գնում էի հոգևորականի տուն, այնքան էի գնում գալիս, որ ես տիրոջ հետ ընկերացա։

Մի գիշեր գնում եմ ես հոգևորականի տուն, բայց երբ մտա իր սենյակ տեսա, որ վարագույրը վառվում է, ես արագ վազեցի նրա մոտ և կծեցի նրա այտը։ Նա արագ արթնացավ, սկբում նա զայրացավ իմ վրա, բայց երբ տեսավ, որ վարագույրը վառվում է։

Ես հեգևորականնեմ։

Մի անգամ իմ տուն անընդհատ գալիս էր մի առնետ, այնքան շատ էր գալիս, որ ես հասցրեցի նրա հետ ընկերանալ։

Մի անգամ ես քնած էի իմ անկողնում և տեսնում էի երազներ։

Մի պահ եկավ այդ իմ ընկեր առնետը կծեց իմ այտը և ես արդնացա։

Ես ուզում էի քշել այդ առնետին, բայց ես տեսա, որ իմ տան վարագույրը վառվում է, ես առագ այն հանգացրեցի, և դրանից հետո ես առնեի հետ ավելի մտերիմ դարձա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *