Հայրենագիտություն 5 · Uncategorized

Վաղարշապատ

Վաղարշապատ (առավել հայտնի է Էջմիածին անվանումով), քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Ունի հնագույն պատմություն։ Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։  Քաղաքի կենտրոնում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության կենտրոնը։ Վաղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին Մեծ ՀայքիԱյրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ, տեղագրորեն հանդիսանում է Արարատյան դաշտի կենտրոնը՝ Քասաղ գետի միջին և ստորին հոսանքների շրջանում։

Հայրենագիտություն · Հայրենագիտություն 5

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար:… Continue reading Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Հայրենագիտություն 5

ՀՀ Հանրապետություն

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան: Հայաստանի Հանրապետու­թյունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում՝ Հարավային Կովկասում։ Մեր երկրի անկախությունը հռչակվել է 1991 թ․ սեպտեմբերի 21-ին։ Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:… Continue reading ՀՀ Հանրապետություն