Ես և շրջակա աշխարհը · Ուսումնական ճամփորդություններ

Թատրոն

Մենք դասարանով գնացել էինք թատրոն : Շատ հետաքրքիր ներկայացում էր։ Հովհաննես Թումանյանի երեք հեքիաթներն Էին: «Սուտասանը» հեքիաթում խորամանկ թագավորը կարծում էր, որ իրենից խորամանկը չի գտնվի: Բայց քիչ Էր մնում կորցներ ամբողջ թագավորությունը։ Իսկ «Խելոքն ու հիմարը» հեքիաթը այն, մասին Է որ, խելացի միշտ ավելի հաղթում Է հիմարին։ Ներկայացումից հետո մենք նկարվեցինք դասարանով:

Ես և շրջակա աշխարհը · Մայրենի

Թումանյան պապիկի մասին

Թումանյան պապիկի մասին.  Հովհաննես  ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]։ թվականներինԹումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում , այնուհետև սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան)նորաբաց երկսեռ դպրոցում]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ Սովորել է նաև  Թիֆլիսի Ներսիսյանդպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայեկեղեցական դատարանում։ Թումանյանն աշխատակցել  է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրականպարբերականներին։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որիանդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, ԱվետիքԻսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Հովհաննես Թումանյանի հայրը` Տեր-Թադևոսը շատ կարևոր դեր է ունեցել որդու կյանքում: Թումանյանը հորնկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․ «Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդէր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ուզվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էրև ձի նստող»]։ Թումանյանի մայրը` գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանիմայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․ «Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարիպախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կաիմ մեջ՝ նրանիցն է»  տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանիհետ[47]։ Նրանք ունեցել են 10 երեխա՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Անուշ, Արփենիկ, Արեգ, Սեդա, Թամար: Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլուդպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսականհոդվածներ։ Թումանյան պապիկը  ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր) լույս տեսնելուց հետո։ Թումանյան պապիկի  լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ էարտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իրստեղծագործությունների  մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված ենգյուղին, կենցաղին, բնությանը։Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտվաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված«Սասունցի Դավիթ» պոեմը,:Թումանյան պապիկի շատ ստեղծագործություններով ստեղծվել են նաև հետաքրքիր մուլտֆիլմեր, որոնք բոլորս էլ շատ… Continue reading Թումանյան պապիկի մասին

Uncategorized

Ջրի մասին

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից վերցնում են ջուրը, որ ապրեն։  Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։Մարդը մի քանի ամիս կարող է ապրել առանց սննդի, 2 շաբաթից ոչ ավել՝ առանց ջրի, իսկ առանց օդի՝ մի քանի… Continue reading Ջրի մասին

Uncategorized

Ձմեռային ճամբարի ամփոփում

Ամեն տարի հունվար ամիսը մեր դպրոցում ճամբարային է։ Շատ հետաքրքիր են անցնում ճամբարային օրերը : Հետաքրքիր կառուցողական խաղեր խաղացինք, սովորեցինք «Կուբիկ ռուբիկ» հավաքել, կազմակերպեցինք գրքի քննարկում թեյի սեղանի շուրջ, Ափսոս, որ հիվանդ էի և չեմ մասնակցել Ճամբարային առաջին շրջանին և հատկապես տխրեցի , որ չգնացի Ջրվեժի ճամփորդությանը :