Գիտե՚ս. որ · Ելգ ստուգատես

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն նախագիծ

Մասնակիցներ` 4֊5֊րդ դասարանցիներ Ժամանակահատվածը` մայիսի 15֊26 Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում Ընթացքը` 1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումըԲնագիտություն – Ալբերտ Կարապետյան (edublogs.org) 2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։Բակտերիաներ և սնկեր – Ալբերտ Կարապետյան (edublogs.org), https://albertkarapetyan.edublogs.org/2023/05/24/բնագիտական-փորձ/, 3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար,… Continue reading Սովորողի ամփոփիչ հաշվետվություն նախագիծ

Գիտե՚ս. որ · Մայրենի

հայոց լեզու

Մեր ոսկեղենիկ մայրենի լեզուն  Հայերենը  աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդիկազմավորմանը և գալիս է շատ հին  ժամանակներից։ Հնում մի շարք ժողովուրդներ մեզ անվանելեն արմեններ, իսկ մեր երկիրը`  Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհիշատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը կապվում է Հայկ Նահապետ անվան հետ։Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհիառաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։ Հայերեն այբուբենը ստեղծվել է  405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է  Մեսրոպ Մաշտոցը: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ էընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզումատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և  405 թվականին ստեղծում հայոցգրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրումէր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտիցհետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրիձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից»   առաջին հայերեննախադասությունը՝ Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ- Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ ԴեռևսԱսորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի»  որոշհատվածներ։ Մեր Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իրարդիականությունը։ Ըստ Կորյունի՝«Մաշտոցին «Աստծված  իսկապես պարգևեց գրեր ստեղծելուբախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»։ Մեծերը հայոց լեզվի մասին Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվիանհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։                                                                                                      Ղազարոս Աղայան Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որտատանվում է ամեն մի պատահական քամուց… Ստեփան Զորյան Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…                                                                                                                                     Ստեփան Զորյան Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Ջորջ Բայրոն Այո,մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտիհասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք,որ մեր ժառանգության մեծագույն գանձը մերլեզուն է: Պարույր Սևակ Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին…                                                                                                                                          Ջորջ Բայրոն Հայերենը՝ իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու», այն աստվածային ճոխ ու աննմանլեզու է:                                                                                            Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ) Ճոխ է հայոց լեզուն, և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն…                                                                                                                             Ղևոնդ Ալիշան Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ,ճկունություն, այդամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքան էլ ինձ համարդժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապեսուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:                                                                                                                         Հովհաննես Թումանյան  Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… Ավ. Իսահակյան Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորություններիլեզու: Ավետիք Իսահակյան Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է ” Աղոթքի լեզու”, այն աստվածայինճոխ ու աննման լեզու է: