Մաթեմատիկա

Առաջադրանք 1. Ուսումնասիերել Հռոմեկան թվերը.

Խոր Վրապի կառուցման սկիզբը եղել է 642 թ. (օրիգինալը):

Կառուցման ավարտ 17-րդ դար:
Խնդիր 2.
642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Ո՞ր դարում է կառուցվել մատուռը: Քանի՞ դար առաջ է այն կառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա կառուցումից:

Խնդիր 3.

1662 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ո՞ր դարում է կառուցվել եկեղեցին: Քանի՞ դար առաջ է այն կառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա կառուցումից:

Խնդիր 4.

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Քանի՞ տասնյակ առաջ են այդ աշխատանքները սկսվել:

Խոր Վիրապն ունի մոտ 18/4000 կիլոմետր տրամագիծ և 26/4000 կիլոմետր խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

Քանի՞ մետր տրամագիծ ունի Խոր Վիրապը: Քանի՞ մետր խորություն ունի Խոր Վիրապը:

Խնդիր 5.

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։

Ո՞ր դարում է դա տեղի ունեցել: Քանի՞ դար առաջ է այն վերակառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա վերակառուցումից:

Խնդիր 6.

Երևանից մինչև Խոր Վիրապ հասնելու համար անհրաժեշտ էր 40 րոպե ժամանակ: Անհրաժեշտ ժամանակը 1 ժամի ո՞ր մասն է կազմում:

Առաջադրանք 7. Կրկնել ժամանակի չափման միավորները:

Խնդիր 8.

Երանից խոր Վիրապ եղած հեռավորությունը 46 կիլոմետր է:

ա. Հեռավորությունը արտահայտել մետրերով:

բ. Հեռավորությունը արտահայտել դեցիմետրերով:

Առաջադրանք 9. Կրկնել երկարության չափման միավորները:

Խնդիր 10.

Երանից խոր Վիրապ եղած հեռավորությունը 46 կիլոմետր է: Երանից խոր Վիրապ հասնելու համար մենք ծախսեցինք 40 րոպե: Գտնել երթուղին շարժման միջին արագությունը, եթե ճանապարհին չենք կատարել որևէ կանգառներ/ժամանակի մեջ չենք հաշվել խցանումները/:

Առաջադրանք 11.

Վերհիշել արագության չափման միավորները: Ուսումնասիրել երթևեկության կանոնները: Ի՞նչ թույլատրելի արագությամբ կարող է մեքենան շարժվել քաղաքում և քաղաքից դուրս: Ի՞նչ եք հասկանում արագություն կամ միջին արագություն ասելով:

Խնդիր 12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք խնդիրներ: Գրեք նաև ճամփորդապատում:

13.03.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Նախագիծ՝ Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ+մաթեմատիկական հաշվարկներ

12.03.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Կոտորակների բաժանումը(word)

Կոտորակների բաժանումը(pdf)

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Դիտեք նաև հետևյալ տեսաֆիլմը՝

https://youtube.com/watch?v=HKaSnnTO9tw%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *