Հայրենագիտություն

ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

  ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

          1995թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի  Հանրապետության վարչատարածքային  բաժանման վերաբերյալ ՀՀ նախագահի  հրամանագրի համաձայն ստեղծվեց  Արարատի մարզը և ձևավորվեց Արարատի  մարզպետարանը: ՀՀ Արարատի  մարզպետարանը իր գործունեությունն իրականացնում է առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներով, ինչպես նաև մարզպետի որոշումներով, կարգադրություններով եւ աշխատակազմի ղեկավարի հրամաններով:
Մարզպետարանը ղեկավարվում է.
1.ՀՀ սահմանադրության գլուխ 7/104-110 հոդվածներով
2. ՙՏեղական կառավարման մասին՚ ՀՀ օրենքներով /22.06.1996թ./
3. Նախագահի 06.05.97թ. ՙՀՀ մարզերում պետական կառավարման մասին՚ ՆՀ-728 հրամանագրով:
4. ՀՀ  կառավարության 19 .09 2002 թվականի N 1791-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի  մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին որոշմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *