Uncategorized

Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

Ժամկետները՝ մինչև հունվարի 8-ը

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ Ինքնուրույն, որոնողական աշխատանք, ինքնաբուխ, հետազոտական հմտությունների զարգացում:  Համեմատություն կատարելու հմտության զարգացում, հին ժամանակների մշակույթի և սովորությունների իմացությունը, ծանոթացում ծնողների մանկությանն ու առօրյային նույն հասակում, որում իրենք են այժմ: Հետաքրքիր ինֆորմացիայի կուտակում, հավաքագրում, ներկայացում:

Նյութերը՝ պատումների և ֆոտոշարերի, ֆիլմերի, ռադիոնյութերի տեսքով հրապարակվում են բլոգներում։

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Նշել նոր
Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։

7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Սովորողների աշխատանքները՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *