Uncategorized

154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:

Բակում մի երիտասարդ սրինգ …. էր նվագում
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան …. էր պարում
Մի մարդ մութ գիշերով ձոր …. էր գնացել
Անձրևը անընղհատ …. էր գալիս
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով …. էր անում

155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:

Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում էասում է»:

156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանումի՞նչ են ցույց տալիս):

Արջը տանձ է ուտում: ի՞նչ
Մեր բարդին սոսափում է: ի՞նչ բարդին
Սևաչյա աղջիկը երգում է: ով
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն: ի՞նչ
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս: ով
Նա մոտեցավ խշշացող գետին:ով

157. Գոյ արմատովկազմվածբառերիբացատրությունըկարդա՛:
 
«Գոյական»անուննինքդբացատրի´ր:

գոյականը նշանակում է գոյություն ունի, կա։

Գոյ — էակ, էություն, արարած:
Գոյություն — լինելը, լինելիություն:
Գոյանալ — գոյություն ստանալ, առաջանալ:
Գոյատևել — գոյություն ունենալով տևել, շարունակվել:
Անգո — գոյություն չունեցող:

158. Փորձի´ր բացատրել, թե ընդգծված բառերը ինչո՞ւ են կոչվում գոյականներ:

Այդ մարդը համարյա ամեն ինչ հիշում է:
Ծերունի արաբը մի բլուր ցույց տվեց՝ ասելով, որ այնտեղ է փետրվող պալատը:
Բաբելոնյան աշտարակը փնտրել են և´ հնագետները, և´նրանք, որոնք ուղղակի գանձ են փնտրել:
Այժմ ավելի հազվադեպ էր քարավան անցնում այդ ժայռի տակով, և աղբյուրի մոտ ավելի հազվադեպ էր մարդ երևում:
Քամին պատին փակցված ազդագիրն էր պոկում:
Կյուրոսն այնտեղ մի քաղաք  էր հիմնել:

159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                                 Բ

Դեղին            —           դեղնել
փոքր              —           փոքրանալ
բարի              —           բարիանալ
սիրուն           —           սիրունանալ

160 Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիսԻ՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Պատասխանում են ինչպիսի հարցին և ցույց են տալիս առարկայի ինչպիսի լինելը: Կոչվում են ածական:

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:

162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին  հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:

163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *