Ելգ ստուգատես · Մաթեմատիկա

Ճանփորդություն դեպի Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզում՝ Թեղենիս լեռան լանջի՝ թեղիներով շրջապատված բացատում: Այն տեղակայված է Բուժական գյուղից 3 կմ դեպի հյուսիս:

Թեղենյաց վանքի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի 20-ականներին, որը կապված էր հայ իշխան Վահան Գողթնացու հետ, ով որոշ ժամանակ թաքնվում էր վանքում:



Թեղենյաց վանք

Սակայն վանական համալիրը ծաղկում է ապրել 11-13-րդ դարերում, երբ կառուցվեց համալիրի՝ այժմ մեզ հայտնի գլխավոր հուշարձանախումբը: Համալիրն այդ ժամանակահատվծաում մեծապես հովանավորում էին Վաչուտյանները:

Թեղենյաց վանքը միջնադարում հզոր վանական համալիր էր, որը կազմված էր Կաթողիկե եկեղեցուց, գրատուն-դպրատնից, երկու գավիթներից, սեղանատնից և մատուռներից: Վանական համալիրի գրեթե բոլոր շինությունները կառուցված են  կարմիր կամ մուգ տուֆ քարից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *