Մայրենի

մայրենի

Կարդա՛ բանաստեղծությունը

Աշնան գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,

Հեռու-հեռու հերկելով,

Երան-երան

Թռչելով

Օդի վրան:

Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ…

Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:

Ձյունիկ, ուս, լուսին, շաղ, խաղ, ծով, հով, բոց:

Ցանկության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել:

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային ռիթմով / ընթերցել :

Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր:

Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով:

Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով աշնանային նախադասություններ կազմի՛ր:

Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը քեզ հուշեց:

Տնային առաջադրանք

Կարդա՛ շուտասելուկներդ և ձայնագրի՛ր:

Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին:

Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր : /Հանրագիտարանից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ հայթայթիր լուսնի մասին/ Կարդա՛ հղումով

Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *