Մայրենի

Խուլի այծերը

                                                                                                   Աթաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
– Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
– Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
– Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
– Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
– Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
– Ինչ ես խոսում, – ասում է այծատերը, – ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
– Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
– Չէ, ես էս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

– Ա՛յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:
– Այ նանի, – ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ էն չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։
     Խուլը կորցնում է այծը։ Գնում Է 
  2.  փնտրելու: հանդմիումեը մի  խուլ մարդու։ Իրար սխալ են  հասկանում և վիճում մինչև վերջ։ 
  3. Նշի՛ր այն հատվածը, որը քեզ դուր եկավ։ մույս  խուլմարդ չ լսեով սկսումե խոսել արտը ցանելուց։
  4. Տեքստից դուրս Գրի՛ր ի՞նչ հարցին պատասխանող բառեր և դարձրո՛ւ հոգնակի (շատացրու): Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչե՞ր)
Ի՞նչԻնչե՞ր
ՄարդՄարդիկ
ԱյծԱյծեր
ՏերՏերեր
ՕրՕրեր
պոզպոզեր
ԳանգատԳանգատներ
ԳյուղԳյուղեր
  • Շարունակի՛ր հորինել.(Հորինածդ նկարիր Paint – ծրագրով, վերնագրիր և տեղադրիր բլոգում)
       Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ: նա կանչում Էր իր այծերին, բայց  նրանք իրեն  չէին լսում։ Հետո այծերը գնացին բժիշկի մոտ և բժիշկը իրանց բուժեց: Նրանք սկսեցին  լսել ու գտան պառավին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *