Ելգ ստուգատես · Մայրենի

Վագր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։

Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։  

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.

  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

500 կգ,

1 տոննա,

250 կգ,

300 կգ:

     3 Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։

Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։

Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։+++

Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5 Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

6 Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Ես նոր եմ իմանում որ վագռներ մտնումեն ջուր

       7 Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։  

             Արագ- դանդաղ

           Երկար- կարճ

           Քիչ- առատ

          Հիվանդ- առողջ

        8 Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:

           քսան  Երեքհրյուր

         9 Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։

                 Մսակեր և խորամանկ

        10 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

թիվ,

առարկա,

գործողություն,

հատկանիշ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *